Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ֆրանսիան օդանավ կուղարկի Ղարաբաղում վիրավորված լրագրողներին դուրս հանելու համար

Ֆրանսիան օդանավ կուղարկի Ղարաբաղում վիրավորված լրագրողներին դուրս հանելու համար
01.10.2020 | 22:07

Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար՝ ասել է Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Բելգիայի մայրաքաղաքում մասնակցելու է ԵՄ արտահերթ գագաթաժողովին:

ԵՄ գագաթաժողովում կքննարկվեն մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում` իրավիճակը Բելառուսում և ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում: «Բժշկական օդանավը պատրաստ է մեկնել լրագրողներին դուրս հանելու համար»,- հայտնել է Մակրոնը:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ